Տարօրինակ դեպք Երևանում. տղամարդը, սեռական օրգանները ցույց տալով աղջիկներին, ասել է. «Գուշակեք՝ մեծ, միջնեկ, փոքր». shamshyan.com
Advertisement 1000 x 90

Տարօրինակ դեպք Երևանում. տղամարդը, սեռական օրգանները ցույց տալով աղջիկներին, ասել է. «Գուշակեք՝ մեծ, միջնեկ, փոքր». shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում խուլիգանության հատկանիշներով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել նույն վարչական շրջանի բնակիչ 22-ամյա Իլոնա Թ.-ն, ով հայտնել է, որ իրենց շենքի մոտ մի անծանոթ տղամարդ իջեցրել է տաբատը, այնուհետև աղջիկներին ցուցադրել սեռական օրգանները և այդ ընթացքում աղջիկներին ասել, թե՝ կարեղ եք գուշակել՝ մեծ, միջնեկ, փոքր և դիմել փախուստի:

Կանչով դեպքի վայր է մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Սարգսյանի գլխավորությամբ:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ այդ տարօրինակ տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com