Օլիմպիադա-2018. Հայաստանի հավաքականը 5-րդ տուրում կմրցի Ադրբեջանի հետ
Advertisement 1000 x 90

Օլիմպիադա-2018. Հայաստանի հավաքականը 5-րդ տուրում կմրցի Ադրբեջանի հետ

Բաթումիում վաղը կշարունակվի շախմատի համաշխարհային օլիմպիադան: Վաղը կկայանան 5-րդ տուրի պարտիաները:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը կմրցի Ադրբեջանի ընտրանու հետ: Երկու հավաքականներն էլ դեռևս անպարտելի են: Առաջին տուրում մեր ընտրանին հաղթել է Ճապոնիային, երկրորդ տուրում առավելության է հասել Ղազախստանի նկատմամբ, իսկ երրորդ տուրում ուժեղ է գտնվել Թուրքիայից:

Այսօր մեր տղաները 3:1 հաշվով հաղթանակ էին տարել Հունաստանի նկատմամբ:

Հավելենք, որ մեր հավաքականը կիսում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը Իսրայելի, Ֆրանսիայի, Ադրբեջանի, Լեհաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Չեխիայի և Ուկրաինայի հավաքականների հետ:

Տեղեկացնենք նաև, որ Հայաստանի կանանց հավաքականը նույնպես հաղթանակ է տարել առաջին չորս տուրերում ու վաղը կմրցի Չինաստանի հետ:

armsport.am