«Չելսիի» կիսապաշտպան Ռոս Բարկլին Անգլիական լիգայի գավաթի խաղարկության երրորդ փուլի՝ «Լիվերպուլի» հետ հանդիպումից (2:1) հետո գովասանքով է խոսել թիմակից Էդեն Ազարի մասին: Բարկլիի կարծիքով, բելգիացին աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է.
«Ազարի՝ «Լիվերպուլի» դեմ ցուցադրած խաղը մեզ չզարմացրեց, քանի որ մենք ամեն օր մարզումներին նրա կատարմամբ նման բաների ենք ականատես լինում, սակայն ամեն դեպքում նա հրաշալի գոլ խփեց:
Էդենը ևս մեկ ապացուցեց, որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: Արդեն 5-6 տարի է նա այս մակարդակով է հանդես գալիս, իսկ այժմ լավագույնների եռյակում է: Գուցե նաև նա բացարձակ առաջատար է ամբողջ աշխարհում:
Հնարավո՞ր է նրան համեմատել Մեսսիի և Ռոնալդուի հետ: Իհարկե: Կարծում եմ՝ Մեսսին և Ռոնալդուն ավելի եսասեր են, քան Ազարը: Նա ընդհանրապես այդպիսին չէ:
Ազարն ընդունակ է կախարդանք ցուցադրել խաղի ցանկացած պահի: Բացի այդ, նա իր վրա է հրավիրում մրցակցի պաշտպանների ուշադրությունը, ինչն էլ մեզ օգնում է ազատ տարածություններ ունենալ»,- Բարկլիի խոսքը մեջբերել է «The Guardian»-ը: