«Գերմանիայում Օփելիս ակի բոլտերը վրայից ընկնում էին, մի կերպ հասա մոտակա սերվիս, պարզվեց Մերսեդեսին ա, մտածեցի չեն սարքի, բայց ոչ միայն ակս ամրացրին, այլև գումար չվերցրեցին…
Սլովենիայում 50 € տվեցինք հյուրատան մեկ օրվա համար, երեկոյան էնքան մտերմացանք տան տիրոջ հետ, որ 100 €-անոց Հենեսի բացեց հյուրասիրելու համար…
Ղազախստանում ճաշարան բացեցի, մի քանի ամիս անց գլխավոր հեռուստատեսությունից եկան ռեպորտաժ նկարեցին, թե Արտ Լանչը երևի սոցիալական ծրագիր ա…
Սիրիայում կարմիր լույսի տակով անցա, ոստիկանը ակտ չգրեց, որ իմացավ տուրիստ եմ…
Էմիրաթներում արաբ ընկերս իր Դուբայի, Աբու Դհաբիի և Ալ Այնի վիլանների բանալիներից մի-մի օրինակ տվել ա, որ ինքը երկրում չլինի, որտեղ ուզեմ մնամ…
Հայաստանում մի հատ վրիպում եղավ իմ ֆիրմայում, ինչ-որ մարդիկ շատ ուրախացան ու ուրախ-ուրախ տարածեցին այդ լուրը…
Հիմա հարց բոլորին՝ այսքանից հետո, ես ո՞ր երկրում եմ ուզում ապրել և ծաղկեցնել բիզնեսը…
Պատասխանեմ. Իհարկե միայն ու միայն իմ երկրում, իմ Հայաստանում, իմ հայրենիքում, որովհետև հայրենիքս մեղք չունի, որ որոշ քրեաօլիգարխիկ բիզնեսմենների պատճառով հասարակության մի ստվար հատմածի մոտ հակակրանք կա մեծ բիզնեսի և բիզնեսմենի կերպարի հանդեպ, որովհետև պիտի մնամ ու ծաղկեցնեմ իմ բիզնեսը իմ երկրում, որ վաղը երիտասարդը հասկանա, որ բիզնեսմեն դեռ չի նշանակում ախրանա, մենաշնորհ, մախինացիա… այլ բիզնեսը դա խելք է, քրտինք է, կրատիվություն է, նորամուծություն է, առողջ մրցակցություն է, երկրի զարգացման միակ գրավականն է:
Հարգենք և սիրենք մեր երկրում շատ դժվար, բայց հաստատակամ կայացող նոր հայկական բիզնեսներին, որոնք վաղը աշխարհ են գրավելու, բայց այսօր ձեր օգնության և ոգևորության կարիքը ունեն:
Շնորհակալ եմ բոլորիցդ!»,- Facebook-ի իր էջում գրել է Բակուր Մելքոնյանը: