ԱՄՆ-ում առնվազն երկու մարդ է զոհվել, ևս երկուսը՝ վերքեր ստացել սեպտեմբերի 27-ին Գրինվիլ քաղաքում (Հարավային Կարոլինայի նահանգ) ինքնաթիռի կործանման հետևանքով: Dassault-Breguet Falcon 50 ինքնաթիռը, դեռևս չպարզված պատճառներով, վայրէջքից հետո դուրս է եկել թռիչքավայրէջքային գոտուց և երկու մասի բաժանվել:
Այդ մասին հայտնել է Fox News հեռուստաալիքը: Օդանավակայանի վարչակազմի տվյալներով՝ ինքնաթիռում եղել են երկու օդաչուները և երկու ուղևոր: Օդաչուներից մեկը զոհվել է կործանման վայրում, իսկ երկրորդը մահացել է հիվանդանոցում: Ուղևորները ծանր վիճակում գտնվում են հոսպիտալում: Գրինվիլի օդանավակայանի ներկայացուցիչները ինքնաթիռի կործանման պատճառների հնարավոր վարկածներ չեն նշել: Կատարվում է հետաքննություն: