Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը հաստատում է, որ դաշինքում կան որոշակի տարաձայնություններ։ Նազարյանի խոսքով՝ դեռևս մինչև հեղափոխությունը բանակցություններ են եղել դաշինքը մեկ կուսակցություն դարձնելու շուրջ, սակայն որևէ էական արդյունք այդ ուղղությամբ չի գրանցել։
Խոսելով Երևանի ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի տարած բացարձակ հաղթանակի մասին՝ «Ելք» խմբակցության ղեկավարը նկատեց, որ իրենք չեն շարժվելու նախկին իշխանութունների օրինակով՝ արհեստական ընդդիմություն ստեղծելով։ Նրա խոսքով՝ իրենք չեն ցանկանում որորշել, թե ով է ավագանիում հակակշռելու իրենց, հետևաբար դաշտն ազատ է նոր ձևավորվող ընդդիմության համար։