Հնդկաստանում նոր օդանավակայան է բացվել՝ անկրկնելի տեսարանով (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հնդկաստանում նոր օդանավակայան է բացվել՝ անկրկնելի տեսարանով

Հիմալայներում ավելի քան 1400 մետր բարձրության վրա տեղավորված նոր օդանավակայանի պատուհաններից բացվում է ամենագրավիչ տեսարաններից մեկը: Այդ մասին հայտնել է CNN-ը: Օդանավակայանն սպասարկում է Հնդկաստանի հեռավոր շրջաններից մեկը՝ Սիկիմի նահանգը:

Օբյեկտի շինարարության վրա ծախսվել է 68,7 մլն դոլար: «Այն ցուցադրում է մեր ինժեներների ու բանվորների առաջավոր ձեռքբերումները: Դա հիրավի զարմանալի առաջընթաց է»,- ասել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին: Նոր օդանավակայանի՝ 2380 քառակուսի մետր մակերեսով թերմինալը կարող է տեղավորել մինչև 100 ուղևորի: Մինչև թերմինալի բացումը զբոսաշրջիկներն ու տեղի բնակիչները հարկադրված էին օգտագործել Արեւմտյան Բենգալիայի օդանավակայանը, իսկ այնտեղ մեքենայով կարելի է հասնել հինգ ժամում:



Նման նյութեր