Հիլարի Քլինթոնն իր նմանակի դերն Է խաղացել «Մերֆի Բրաուն» ամերիկյան կատակերգական սերիալի նոր Էպիզոդներից մեկում: Այդ մասին հայտնել Է Variety շաբաթահանդեսը:
Ըստ սցենարի, Քլինթոնը գալիս Է հեռուստաալիք՝ գլխավոր հերոսուհի Մերֆի Բրաունի մոտ, որպեսզի աշխատանքի տեղավորվի քարտուղարուհու պաշտոնում: Կինը, որն արտաքնով նշանավոր քաղաքական գործչի կատարյալ կնկնօրինակն Է, նույնիսկ ներկայանում Է Հիլարի Քլինթոն անունով: Նա զարմացած գործատուին պարզաբանում Է, որ իրեն հաճախ են շփոթում նախկին պետքարտուղարի հետ, բայց իր անունը գրվում Է մեկ «լ»-ով (անգլերենում Քլինթոնի անունը գրվում Է՝ Hillary):
Հարցազրույցի ընթացքում գործատուն պարզում Է, որ հայցորդը «չորս տարի քարտուղար Է աշխատել շատ խոշոր կազմակերպություններից մեկում», ինչպես նաեւ «որոշակիորեն Էլեկտրոնային փոստի հետ աշխատելու փորձ ունի»: Զրույցի արդյունքներով՝ Մերֆին հայտնում Է Հիլարիին, որ նա, իր կարծիքով, «չափից դուրս կոմպետենտ Է»:
Շաբաթահանդեսը հավելում Է, որ այս աշնանը Հիլարի Քլինթոնը եւս մեկ հեռուստաշոուում կխաղա CBS ալիքով: Նա կհայտնվի «Տիկին պետքարտուղար» սերիալի հինգերորդ եթերաշրջանում: Քլինթոնը 2009-2013 թվականներին որպես պետքարտուղար պաշտոնավարելու ընթացքում ծառայողական նամակագրություն Է վարել անձնական փոստային սերվերի միջոցով: 2015-2016 թվականներին Հետաքննությունների դաշնային բյուրոն այդ կապակցությամբ հետաքննություն Է անցկացրել՝ ստոուգելու գաղտնի տեղեկատվության հնարավոր արտահոսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: