Երեկ երգչուհի Ջուսը երաժշտասերների դատին հանձնեց իր նոր՝ «Երևան» տեսահոլովակը, որը նվիրված է մեր մայրաքաղաքի 2800-ամյակին: Երգչուհին տեսահոլովակում ներկայացել է նորովի՝ հայերեն լեզվով երգով և ավելի նուրբ ու կանացի կերպարով: NEWS.am STYLE-ը Ջուսի հետ զրուցել է հայալեզու իր նոր ստեղծագործության և կերպարային փոփոխության մասին:
«Միշտ ցանկացել եմ ունենալ Երևանի մասին մի հետաքրքիր երգ, այն էլ, որ լինի ուղեկցված դհոլներով: Այս տարի երազանքս կատարվեց շնորհիվ տաղանդավոր երգահան Աղասի Գևորգյանի: Սա իմ նվերն է Երևանի 2800-ամյակին»,-զրույցի սկզբում նշեց երգչուհին:
Տեսահոլովակի նկարահանման և պատրաստման ամբողջ պրոցեսը տևել է մոտ 5 ամիս: Երգի գործիքավորումը կատարել են Գագիկ Վարդանյանն ու Հովո Հակոբյանը, ռեժիսորն Արայիկ Համբարձումյանն է, իսկ օպերատորը՝ Արթուր Մելքոնյանը: Տեսահոլովակի յուրահատկություններից մեկը Ջուսի նրբագեղ կերպարն է.
«Կերպարիս վրա աշխատել են ոճաբան-վարսահարդար Սերժ Հարությունյանը, դիմահարդար Մերի Հարությունյանը, իսկ 1950-ական թ-երի ոճի մեջ կարված ծաղկանախշ զգեստիս վրա աշխատել է Լուսինե Մելիքյանը: Նրանք ինձ այս տեսահոլովակում նորովի ներկայացրին, ինչի համար շատ ուրախ եմ: Ես սիրում եմ փոփոխվել և յուրաքանչյուր նոր աշխատանքիս մեջ նորովի ներկայանալ»,-ասում է երգչուհին՝ վերհիշելով նաև նկարահանման ընթացքում գրանցված հետաքրքիր դեպքերից մեկը:
Ամբողջությամբ՝ style.news.am