Արցախում գողացել են անտիկ ժամանակաշրջանի արծաթե դրամ. armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Արցախում գողացել են անտիկ ժամանակաշրջանի արծաթե դրամ. armeniasputnik.am

Թանգարանի ցուցադրությունից Միհրդատ 3-րդի արծաթե դրամի անհետանալը նկատել են սեպտեմբերի 27-ին:

«Տիգրանակերտ» պատմամշակութային արգելոցի վարիչ Արամայիս Աղաբեկյանը դիմել է Արցախի ոստիկանությանը:

Ըստ նրա ահազանգի՝ սեպտեմբերի 27-ի ժամը 10:00-ից մինչև 11:00 ընկած ժամանակահատվածում անհայտ անձը նշված արգելոց-թանգարանի երկրորդ սրահից գողացել է ցուցանմուշ հանդիսացող պարթևական 1 արծաթե դրամ: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության ոստիկանության լրատվական ծառայությունից:

Դեպքի մասին ֆեյսբուքում գրառում է արել Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը: Նա հարց է տալիս՝ արդյո՞ք «գողը գիտի՞, թե ինչ մեծ վնաս է հասցրել»:

Տեղեկացնենք, որ խոսքը Անտիկ դամբարանադաշտի կարասային թաղման 2010 թ. պեղումներից հայտնաբերված Միհրդատ երրորդ պարթևի հատած (մ. թ. ա. 57-54 թթ.) արծաթյա դրամի:

armeniasputnik.am