Արմեն Դուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իմ կարծիքով, առաջին կոպիտ սխալը…
Առանձնապես աղաղակող սխալներ չի արել նոր իշխանությունը, երեւի չէր էլ հասցնի անել այս կարճ ժամանակահատվածում… Բայց հայտարարել, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է հնարավորինս շուտ կայանան՝ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ շահերից ելնելով… Կներեք, ախր հենց որ նոր պառլամենտ ընտրենք, մարդիկ հարցնելու են՝ բա ուր է ձեր խոստացած զարգացումը, ինչու ընտրություններից հետո չաճեց կենսաթոշակս, աշխատավարձս եւ այլն… Էլ չեմ ասում, թե ինչ տոտալ հարձակում են կազմակերպելու այսպես կոչված «սեւ» ուժերը՝ հլա տեսնեմ տնտեսական աճը որքանով աճեց ընտրություններից հետո, բա ներդրումնե՞րը… Չարժեր, չարժեր տնտեսության հետ կապել զուտ քաղաքական գործընթացը… Բարդ հարցադրումներ են լինելու… Պետք էր պարզապես ասել՝ հեղափոխություններից հետո բոլոր խորհրդարանները սովորաբար լուծարվում են։ Ու վերջ…»:
Իմ կարծիքով, առաջին կոպիտ սխալը…Առանձնապես աղաղակող սխալներ չի արել նոր իշխանությունը, երեւի չէր էլ հասցնի անել այս…
Gepostet von Armen Dulyan am Freitag, 28. September 2018