Նախարարությունից հեռանում են այն կադրերը, որոնք թերացել են ծառայողական պարտականությունները կատարելիս. ԱԻՆ-ը պարզաբանում է տարածել
Advertisement 1000 x 90

Նախարարությունից հեռանում են այն կադրերը, որոնք թերացել են ծառայողական պարտականությունները կատարելիս. ԱԻՆ-ը պարզաբանում է տարածել

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը պարզաբանում է տարածել թերթերից մեկում հրապարակված լուրի վերաբերյալ, թե «արտակարգ իրավիճակների նախարարությունում կադրային ջարդ է»: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տարածած պարզաբանումը.

««Ժամանակ» թերթը ««Ջարդ»՝ ԱԻՆ-ում» վերնագրով հոդվածում անդրադարձ է կատարել, որ թերթի տեղեկություններով Արտակարգ իրավիճակների նախարարությունում կադրային ջարդ է: Այս կապակցությամբ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ նախարարությունից հեռանում են այն կադրերը, որոնք թերացել են ծառայողական պարտականությունները կատարելիս, ոչ պատշաճ վերաբերմունք են ցուցաբերել ծառայությանը կամ օրենքով սահմանված կենսաթոշակային տարիքում են գտնվում: Շրջանառվող այն լուրերը, թե նոր նշանակումները լինելու են դրսից, չեն համապատասխանում իրականությանը: ԱԻ համակարգից հեռացող կադրերին վերահայտարարման արդյունքում փոխարինելու են երկար տարիների փորձառություն ու գիտելիք ունեցող սպայական կազմի իրենց ենթակաները, որոնք արժանացել են առաջխաղացման: Կադրային փոփոխությունների գործընթացը բնականոն է և կրելու է շարունակական բնույթ»:



Նման նյութեր