«Սասնա Ծռեր» կուսակցությունը որդեգրում է ազգային առաքելությանը միտված և Առաջին Հանրապետության ժառանգորդության վրա հիմնված իրավաքաղաքական հայեցակարգ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 29-ին կայացավ «Սասնա ծռեր» կուսակցության հիմնադիր համագումարը:
««Սասնա ծռեր»-ը լինելու է մեր պատկերացրած պետության հենասյուներից մեկը»,- ասաց «Հիմնադիր խորհրդարան»-ի քարտուղարության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը:
«Սասնա ծռեր» խմբավորման խոսնակ Վարուժան Ավետիսյանն էլ հավելեց, որ ժամանակն է վերստանձնելու հայության համամարդկային առաքելությունը, որը բխում է «Սասնա ծռեր» էպոսում հավատամքային համակարգից:
«Ամեն բան, այդ թվում ազգը կորցնում է ամեն ինչ և ինքն էլ ի վերջո կորչում է, եթե հետամուտ չի լինում իր առաքելությանը: Մենք ևս շեղվել ենք մեր առաքելությունից, և դա է պատճառը այն ամենի, ինչ մինչև օրս տեղի են ունում մեզ հետ, մնացյալը շղթաների օղակներ են»,-ասաց նա:
Վարուժան Ավետիսյանը հավելեց, որ «Սասնա Ծռեր» կուսակցությունը որդեգրում է ազգային առաքելությանը միտված և Առաջին Հանրապետության ժառանգորդության վրա հիմնված իրավաքաղաքական հայեցակարգ: