Էստոնիայի մայրաքաղաք Տալլինի Ազատության (Վադաբուզե) հրապարակի լույսերը սեպտեմբերի 29-ի առավոտից մինչև կեսգիշեր կվառվեն Հայաստանի դրոշի գույներով: Այս մասին հայտնում է էստոնական tallinn.ee կայքը: Նշվում է, որ այդպիսով Էստոնիայի մայրաքաղաքում կնշեն Հայաստանի մայրաքաղաք Երևանի 2800-ամյակը:







