
Ռուսաստանը ներկայացնող թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը Տաշքենդի մրցաշարի եզրափակիչ խաղում հաղթեց Անաստասիա Պոտապովային: 1 ժամ 3 րոպե տևած հանդիպումն ավարտվեց 6:2, 6:1 հաշվով:
24 տարեկան Մարգարիտա Գասպարյանի կարիերայում սա երկրորդ տիտղոսն է, եթե հաշվի առնենք միայն WTA-ի (Կանանց թենիսի միջազգային ասոցիացիա) մրցաշարերը: Այս հաղթանակի համար նա կստանա 280 վարկանիշային միավոր և 43.000 դոլար մրցանակային գումար: Մրցաշարի մրցանակային ֆոնդը գերազանցում էր 225 հազար դոլարը։