Շատ եմ ցանկանում, որ Երևանում տրանսպորտն աշխատի այնպես, ինչպես գրեթե բոլոր երկրներում. Սոֆի Դևոյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Շատ եմ ցանկանում, որ Երևանում տրանսպորտն աշխատի այնպես, ինչպես գրեթե բոլոր երկրներում. Սոֆի Դևոյան. life.panorama.am

ՀՀ վաստակավոր արտիստուհի Սոֆի Դևոյանը Life.panorama.am-ի հետ զրույցում խոսել է Երևանի նոր քաղաքապետի և իր ցանկությունների մասին:

«Ամենաառաջինը ցանկանում եմ, որ Երևանը լինի շատ մաքուր: Մաքուր ասվածը չի վերաբերում միայն կենտրոնին կամ կենտրոնական փողոցներին, մաքուր պետք է լինի նաև ծայրամասային թաղամասերում: Մայրաքաղաքում խնդիր է, օրինակ, տրանսպորտի հարցը: Շատ եմ ցանկանում, որ Երևանում տրանսպորտն աշխատի այնպես, ինչպես գրեթե բոլոր երկրներում՝ սահմանված ժամով, րոպեով: Ես իմ անունից եմ խոսում. ապրում եմ Պտղնիում, ես ունեմ մեքենա, սակայն այստեղ կան ընտանիքներ, որոնք ցանկանում եմ աշխատել քաղաքում, իսկ այստեղ ժամը 18:00-ից հետո ոչ մի տեսակի տրանսպորտ չկա: և այսպես միայն Պտղնիում չէ: Կարծում եմ, որ Երևանին մոտ գյուղերում պետք է տրանսպորտ լինի, որ կարողանան մարդիկ աշխատել և աշխատանքից հետ վերադառնալ տուն: Մեր սիրելի Երևանի համար խնդիր է նաև ավտոկայանատեղիների հարցը, երթևեկությունը, խցանումները»,- նշեց նա:

Սոֆի Դևոյանի կարծիքով՝ Հայկ Մարությանը մեծ պատասխանատվություն է վերցրել իր ուսերին:

«Ըստ իս՝ բազմաթիվ խնդիրներ կան քաղաքում և Հայկ Մարությանի վրա ահռելի պատասխանատվություն է ընկնում: Շատ հարցեր կան, որ պետք է վերանայվեն, լուծվեն»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե շատերը թերահավահավատորեն են մոտենում, քանի որ Հայկ Մարությանը դերասան է և կարող է չկարողանա լավ կատարել քաղաքապետի պարտականությունները, Սոֆի Դևոյանն ասաց, որ իր համար տաղանդավոր մարդն ամեն ինչում է տաղանդավոր:

«Ես կարծում եմ, որ Հայկ Մարությանը խելացի անձնավորություն է, երբ սկսի աշխատել և զգա, որ չի կարողանում աշխատել, կասի՝ կներեք, չեմ կարողանում… Մարդը պետք է ամեն բան փորձի, եթե ինքն իր ուժերի վրա վստահ է: Հայկը պայքարող տեսակ է, նա պետք է աշխատի: Ով էլ լիներ քաղաքապետ, ես կուրախանայի, որովհետև իմ քաղաքը բարեկարգվելու է, խնդիրները լուծվելու են»,-ասաց նա՝ օրինակ բերելով հայտնի դերասան Առնոլդ Շվարցնեգերին, ով եղել է Կալիֆոռնիայի քաղաքապետը:

Նա Հայկին ցանկացավ արգասաբեր աշխատանք.

«Ամեն ինչ արվում է, որ մենք ապրենք ավելի գեղեցիկ, անվտանգ քաղաքում: Տուրիստները միշտ գնահատում եմ մեր հյուրասեր լինելը, համեղ ուտեստները, այ մենք այնպես պետք է անենք, որ քաղաքն իր դիմագիծն ունենա, տուրիզմը զարգանա»:

Սոֆի Դևոյանն ընդգծեց, որ ամեն ինչ չէ, որ պետք է սպասել քաղաքի ղեկավարներից: Յուրաքանչյուր քաղաքացի իր` նույնիսկ փոքրիկ ավանդը պետք է բերի իր քաղաքին, որ քաղաքը ավելի լավը լինի: Նա օրինակ բերեց իրեն, որ տարիների ընթացքում արդեն 10 պարի դպրոց է բացել քաղաքի տարբեր հատվածներում:

life.panorama.am



Նման նյութեր