Կարեն Ասլանյանի հարսանեկան տեսահոլովակը. life.tert.am
Advertisement 1000 x 90

Կարեն Ասլանյանի հարսանեկան տեսահոլովակը. life.tert.am

Դերասան Կարեն Ասլանյանը հոկտեմբերի 1-ին նոր տեսահոլովակ կներկայացնի իր երկրպագուների դատին։ «Երբ դու կաս» երգը Կարենի անակնկալ նվերն է եղել ընկերոջ հարսանիքին։ Ավելի ուշ նա որոշել է այն ներկայացնել տեսահոլովակով, իսկ մանրամասները վստահել է  Tert.am Life–ին։

«Երգը շատերի կողմից սիրվեց, մտածեցի` չարժե ուղղակի աուդիո տարբերակը հրապարակել։ Կարելի է այն տեսահոլովակով ներկայացնել։ Քանի որ երգը նվիրել էի ընկերոջս հարսանյաց հանդեսին, այդ մտքի հիման վրա էլ զարգացրեցինք տեսահոլովակի գաղափարը։ Տեսահոլովակը ներկայացնում է հարսանեկան իրավիճակ, թե ինչպես է փեսան երգում հարսի համար»,– ասաց Կարենը։

Դերասանը հայտնեց, որ տեսահոլովակում սյուժետային հատուկ գիծ չեն պահպանել։ Տեսահոլովակի հերոսուհուն հանդիսատեսն առաջին անգամ կտեսնի. «Հերոսուհու դերում հայտնի դերասանուհու չենք ընտրել։ Կարծում եմ` հեռուստադիտողներին էլ հետաքրքիր կլինի տեսնել նոր դեմքի»։

Ամբողջությամբ՝ life.tert.am