Բոլորը գիտեն ջրի հզոր ուժի մասին: Դեռևս վաղ 1969 թվականներին սովետական ռենտգենոլոգներն անսպասելիորեն բացահայտեցին սառը ջրի արտասովոր հատկանիշը, որի շնորհիվ իրենց կարողությունն են կուտակել արագ սնունդ արտադրող աշխարհի ամենահարուստ ընկերությունները:
Մասնագետները փորձում էին բարիումի շիլան որքան հնարավոր է երկար ժամանակ պահել մարդու ստամոքսում: Ինչպես պարզվեց, սառը շիլան ստամոքսից ավելի շուտ էր դուրս գալիս, քան մասնագետները միացնում էին իրենց սարքավորումները: Այս փաստով հետաքրքրված՝ գիտնականները սկսեցին բազմաթիվ հետազոտություններ անցկացնել, որոնց արդյունքում պարզվեց, որ եթե ուտելիքից անմիջապես հետո կամ ընթացքում սառը ըմպելիքներ են խմում, ստամոքսում ուտելիքը մնում է ոչ թե սովորականի պես 4-5 ժամ, այլ 20 րոպե: Այլ կերպ ասած՝ եթե սառը ըմպելիք խմենք, ապա ուտելիքը ստամոքսում երկար ժամանակ չի մնա: Սա կարող է հանգեցնել ճարպակալման, քաղցի անդադար զգացումի և ստամոքսում տհաճ երևույթների զարգացման:
Հետաքրքրականն այն է, որ այս փաստի վրա իրենց բիզնեսն են զարգացրել արագ սննդի տարբեր կետեր: Երբ մարդն ուտելուց հետո կամ ընթացքում սառն ըմպելիք է օգտագործում, քաղցը չի հագենում, հետևաբար՝ հաճախորդը մեկ այլ չափաբաժին է պատվիրում:
Երևի նկատել եք, որ արագ սննդի կետերում տաք ըմպելիքների արժեքն ավելի բարձր է, քան ֆանտաների ու կոլաների:
Սառը ջրի ամենատարածված առասպելներից մեկն այն է, որ այն հագեցնում է քաղցը: Այնուամենայնիվ մասնագետներն այլ կարծիքի են. օրգանիզմը սառը ջուրն ավելի երկար ժամանակում է ներծծում. չէ՞ որ դրա համար այն դեռ պետք է տաքանա ստամոքսում:
Հետաքրքիր է, որ այուրվերդյան բժշկության մեջ արգելվում է ջրի օգտագործումն ուտելուց առաջ, ընթացքում կամ հետո, քանի որ դրանով իսկ հանգցնում ենք մարսողության կրակը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը