«Ինչ-որ մեկն իր աշխատանքը չի կատարել. կգտնեմ նրան ու կպատժեմ». Նիկոլ Փաշինյանն ուշացումով շնորհավորում է Գյումրու տոնը (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Ինչ-որ մեկն իր աշխատանքը չի կատարել. կգտնեմ նրան ու կպատժեմ». Նիկոլ Փաշինյանն ուշացումով շնորհավորում է Գյումրու տոնը

Քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Սիրելի գյումրեցիներ. շնորհավորում եմ ձեզ քաղաքի օրվա առիթով: Մաղթում ավելի մեծ դուխ, վստահություն և բարեկեցություն:

Կներեք, որ այսօր չեմ եկել:

Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ:

Հ.Գ. Անկեղծ ասած միայն քիչ առաջ եմ իմացել, որ այսօր նման օր է, ինչը նշանակում է ինչ-որ մեկն իր աշխատանքը չի կատարել: Կգտնեմ նրան ու կպատժեմ: Չնեղվեք իմ հարազատ գյումրեցիներ: Առաջիկայում կտեսնվենք»:

Ի դեպ, ԳԱԼԱ-ի այն հարցին, թե ինչու վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի այցելել Գյումրի, Արարատ Միրզոյանը պատասխանել է, որ վարչապետը նոր է վերադարձել արտերկրյա գործնական հանդիպումներից և խնդրել է որպեսզի Գյումրիին և գյումրեցուն փոխանցի իր մաղթանքը, և որ ֆիզիկական բացակայությունը ոչինչ չի նշանակում: