Ե՞րբ կսկսվեն աշնան անձրևները. եղանակի տեսություն
Advertisement 1000 x 90

Ե՞րբ կսկսվեն աշնան անձրևները. եղանակի տեսություն

Հոկտեմբերի 1-2-ը հանրապետության հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև: Հոկտեմբերի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 4-ի երեկոյան ժամերին, 5-ի գիշերը շրջանների մեծ մասում, 5-ի ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 5-ին կնվազի 3-4 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 5-7 աստիճանով: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:

Երևան քաղաքում հոկտեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ 4-ի երեկոյան ժամերին և 5-ի գիշերը սպասվում է անձրև: