Շառլ Ազնավուրի մահը մեծ կորուստ էր Հայաստանի ու Ֆրանսիայի և բոլոր նրանց համար, ովքեր սիրահարված էին նրա պոեզիային։ Twitter-ի իր էջում այս մասին գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը։
Աշխարհահռչակ ֆրանսիահայ շանսոնյեն մահացավ այսօր 94 տարեկանում Ֆրանսիայի հարավում գտնվող իր տանը։ Ազնավուրն իրեն միաժամանակ և՛ հայ, և՛ ֆրանսիացի էր համարում։
«Մենք կորցրինք Շառլ Ազնավուրին։ Նա խորհրդանշում էր Ֆրանսիայի և Հայաստանի հարաբերությունները ողջ խորությամբ, հարստությամբ, մարդկայնությամբ։ Սա հսկայական կորուստ է մեր երկու երկրի և բոլոր նրանց համար, ովքեր սիրահարված էին նրա պոեզիային», — գրել է ֆրանսիացի դիվանագետը։
Շառլ Ազնավուրի մահվան լուրին արդեն արձագանքել են մի շարք պաշտոնյաներ, այդ թվում` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։