Արտահերթ ընտրությունները հանրության պահա՞նջ, թե՞ իշխանությունն ամրապնդելու միջոց. factor.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Արտահերթ ընտրությունները հանրության պահա՞նջ, թե՞ իշխանությունն ամրապնդելու միջոց. factor.am

Թեև վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած կառավարության ծրագրով նախատեսված է, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները պետք է տեղի ունենան մեկ տարվա ընթացքում, այդուհանդերձ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի արձանագրած արդյունքները, կարծես թե, փոխեցին դեպքերի ընթացքը: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 80 տոկոսից ավելի քվե ստացած քաղաքական ուժն, ըստ էության, ստացավ մանդատ սեղմ ժամկետներում արտահերթ ընտրություններ անցկացնելու:

Վարչապետն արդեն տեղեկացրել է, որ այս օրերին հանդիպումներ է ունենալու խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ ընտրությունների անցկացման ժամկետների և պայմանների շուրջ: Խորհրդարանական ուժերը թեև իրենց միասնական դիրքորոշմամբ պաշտոնապես հանդես չեն եկել, այնուամենայնիվ, Հանրապետական և «Ծառուկյան» խմբակցություններից բազմաթիվ պատգամավորներ պնդում են, որ արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտություն չկա: Ի վերջո, անհրաժե՞շտ է սեղմ ժամկետներում անցկացնել արտահերթ ընտրություններ, թե՞ ոչ:

Թեմայի շուրջ Factor.am-ը զրուցել է ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանի և ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հետ:

Մանրամասները՝ տեսանյութում: