
Բաթումիում ընթացող շախմատի համաշխարհային օլիմպիադայում կայանում են 7-րդ տուրի պարտիաները:
Հայաստանի կանանց հավաքականը հիանալի ելույթները շարունակում է: Այս անգամ էլ մեր աղջիկները հաղթել են ԱՄՆ-ին ու գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Հայաստանի տղամարդկանց հավաքականն էլ այսօր մրցեց Բելառուսի հետ ու հաղթանակ տոնեց 2.5;1.5 հաշվով:
Մեր ընտրանու կազմում միակ հաղթանակը տոնեց սպիտակներով խաղացող Ռոբերտ Հովհաննիսյանը, ով հաղթեց Ալեքսեյ Ֆյոդորովին: Սպիտակ խաղաքարերով հանդես եկող Գաբրիել Սարգսյանն էլ ոչ-ոքի խաղաց Սերգեյ Ժիգալկոյի հետ:
Սևերով հանդես եկող Հրանտ Մելքումյանն ու Լևոն Արոնյանն իրենց միավորը կիսեցին, համապատասխանաբար, Ալեքսեյ Ալեքսանդրովի և Վլադիսլավ Կովալևի հետ:
Այս հաղթանակից հետո մեր տղամարդկանց հավաքականը վաստակեց 12 միավոր ու 4-րդ տեղում է: 13 միավորով առաջին հորիզոնականը կիսում են Ադրբեջանը, Լեհաստանը և ԱՄՆ-ն: