«Տղերք, շատ շտապ կուսակցական ժողով պետք է հրավիրեք»
Advertisement 1000 x 90

«Տղերք, շատ շտապ կուսակցական ժողով պետք է հրավիրեք»

Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մի բան չեմ կարողանում հասկանալ, եթե ՔՊ անդամը որևէ տեղ թեկնածություն է դնում, այդ ինչպես է ստացվում, որ իր կուսակիցները չեն աջակցում իրեն: Խոսքը հենց Սասուն Միքայելյանի տղայի մասին է: Երիտասարդը հաստատ ինքնագլուխ չի անդամագրվել կամ ինքնագլուխ չի փորձել իր անվան կողքը նշել ՔՊ կուսակցությունը, սակայն այս էլ երկրորդ անգամ ՔՊ-ականները քցում են իրենց կուսակցին, կոնկրետ այս դեպքում ոչ պակաս հարգանք վայելող լեգենդար հրամանատարի տղային:

Տղերք, իմ կարծիքով շատ շտապ կուսակցական ժողով պետք է հրավիրեք, ձեր ներքին խոհանոցում ինչ-որ բան այն չէ ու դա արդեն բացահայտ երևում է: Դա է պատճառը, որ վարչապետը չի իմանում Գյումրու տոնի մասին, դա է պատճառը, որ ՖԲ ստատուսների դեմը առնելու փոխարեն քցում եք ձեր կուսակից ընկերներին: Հավաքվեք, խոսեք, քննարկեք, իրար հասկացեք: Հասկացեք վերջապես, որ դուք այժմ իշխող կուսակցություն եք, որոշ քայլերում պետք է ձեզ սահմանափակեք, որոշ քայլերում էլ ռիսկի դիմեք: Եթե հարկավոր է մի քանի հոգու մաքրեք ձեր շարքերից, եթե հարկավոր է նոր դեմքեր գտեք, որոնք գաղափարապես ավելի խելացի են, գնացեք ընկեք ոտքերը, խնդրեք, երկնքից աստղեր իջեցրեք, որ գան ձեզ հետ աշխատեն, որ բոլորով ծառայեք այս պետությանը:

Թե չէ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դարձրել եք մարդ-կուսակցություն և մարդ-կառավարություն: Չգիտեմ, էտ մարդը գոնե գիշերները քնումա, թե ձեր բացթողումների մասինա մտածում, թե առավոտյան ով ինչպեսա իրան քաշելու:



Նման նյութեր