
Աշատ Ոսկանյանի գրառումը. «Թագավորը մեռավ, կեցցե՛ թագավորը։ Այսօր ողջ Երևանը՝ սրճարանները, փողոցները, հրապարակները պետք է թնդային Շառլի երգերից։
Դա՛ պետք է լիներ մեր երախտիքի ժեստը՝ ՎԱՐՁՔԴ ԿԱՏԱ՛Ր, ՎԱՐՊԵՏ։
Բայց մեր երևակայությունը հերթական մոմավառությունից այն կողմ չի անցնում։ Ինչ ասեմ՝ տխուր է Վենետիկում։
Բացը գոնե մի քիչ լրացնելու համար՝ ահա՛ Շառլի բազմաթիվ բեմական հրաժեշտներից մեկը»: