Մեգերյան ընտանիքը վերականգնեց կիսաթանկարժեք քարերով պատրաստված Վիշապագորգ-խճանկարը, որը գտնվում է Կարապի լճի հարևանությամբ: Այն մեր քաղաքին է նվիրել Մեգերյան ընտանիքը՝ ընկերության 100-ամյակի կապակցությամբ: Նշենք, որ սեփական արժեքների հանդեպ անտարբեր վերաբերմունքի պատճառով գորգը-խճանկարը գտնվում էր շատ վատ վիճակում: Խնդրում ենք հարգել և պահպանել այն, քանզի միմիայն մեզնից պետք է սկսվի հարգանքը դեպի մշակութային հուշարձաններ ու սերմանվի հաջորդ սերնդների մեջ: Գորգի չափ՝ 6×4մ, քարի չափ՝ 0.3-5սմ, քարերի քանակը մոտ 900.000 կտոր: Քարեր՝ մարմարներ, գրանիտներ, ազուրիտ, տուֆ-ավազաքար:
Այս գորգի դիզայնը վերցված է Լոնդոնի պատմության թանգարանում գտնվող 16-րդ դարի Վիշապագորգից։ Իսկ վիշապը ազգային հերոսի մարմնավորումն է, ով պաշտպանում է չար աչքից և չար ուժից։
Գորգի չափ՝ 6×4մ.
Քարի չափ՝ 0.3-5սմ.
Քարերի քանակը մոտ 900.000 կտոր
Քարեր՝ մարմարներ, գրանիտներ, ազուրիտ, տուֆ-ավազաքար
Նշենք, որ այս գորգի դիզայնը վերցված է Լոնդոնի պատմության թանգարանում գտնվող 16րդ դարի Վիշապագորգից։ Իսկ վիշապը ազգային հերոսի մարմնավորումն է, ով պաշտպանում է չար աչքից և չար ուժից։