Ազնավուրը կանխատեսել էր իր մահվան հանգամանքները. vnews.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ազնավուրը կանխատեսել էր իր մահվան հանգամանքները. vnews.am

Հոկտեմբերի 1-ին կյանքից հեռացավ սիրված շանսոնյե, հայոց ազգի պարծանք Շառլ Ազնավուրը: Ազնավուրը հույս ուներ, որ կապրի մինչև 100 տարեկան, ավաղ…

«Մեռնելուց ինձ պետք է ընտանիքիս անդամները շրջապատեն: Ես գիրքը ձեռքումս և հումորը մտքումս եմ հեռանալու կյանքից»,– ասել է Ազնավուրը և չի սխալվել:
Հանճարը մահացել է իր տանը՝ Պրովանսում և նրա կողքին ընտանիքի անդամներն էին:

Ի՞նչ է մահը, ի՞նչն է իրականում մահանում: Եթե ամեն ինչ մահանում է, շատ վախենալու և ցավալի է, իսկ եթե մնում է գեթ տեսնելու և լսելու ունակությունը, արդեն վատ չէ: Իսկ եթե դրա հետ մեկտեղ՝ նաև զգալու կարողությունն ես կարողանում պահել, ապա…

Ազնավուր

«Առաջին անգամ երբ ամուսնացա, չափազանց երիտասարդ էի, երկրորդ անգամ՝ չափազանց հիմար: 3-րդ անգամ ես ամուսնացա մի կնոջ հետ, որն ինձ շատ բան սովորեցրեց: Օրինակ 3-րդ կնոջիցս սովորեցի հանդուրժող լինել: Չեմ կարող ասել, որ նա ինձ փոխեց, քանի որ ինձ դժվար է փոխել, սակայն նա ինձ օգնեց ճիշտ ճանապարհ ընտրելու հարցում»,- ասել է Ազնավուրը:

Ազնավուրը ամուսնացել է երեք անգամ: Առաջին անգամ նա ամուսնացել է Միշելին Ռյուգելի հետ, որից երկու երեխա է ունեցել, իսկ երկրորդ անգամ՝ Էվելին Պլեսիսի հետ, որը նրան որդի է պարգևել. տղան, սակայն, 25 տարեկանում մահացել է: Երրորդ անգամ Շառլն ամուսնացել է Ուլլա Տորսելի հետ՝ 1967 թ. և նրա հետ է անցկացրել մի քանի տասնյակ տարիներ: Այս միությունից լույս աշխարհ են եկել Կատյան, Միշան և Նիկոլյան:

Եթե ամուսնանում ես, վախենում ես ապահարզանից, իսկ եթե ապրում ես՝ վախենում ես մահից:
Ազնավուր

Հարցազրույցներից մեկի ժամանակ, երբ մաեստրոյին հարցրել են, թե որն է նրա երկարակեցության գաղտնիքը, նա պատասխանել է. «Գիտեք, սպորտով չեմ զբաղվում: Օրվա մեջ երկու անգամ եմ սնվում՝ նախաճաշում եմ և ճաշում, սակայն երբեք չեմ ընթրում: Երբեք արագ պատրաստված ուտելիք չեմ ուտում, խմել սիրում եմ, բայց չափի մեջ: Մի խոսքով, ամենահասարակ մարդու պես եմ ապրում, և ոչ մի բանում ինձ չեմ սահմանափակում: Էլ չեմ ծխում…

…թեպետ երկար եմ ապրել, ես կյանքից խնդրում եմ, որ ինձ մի փոքր էլ ժամանակ տա: Ես ցանկանում եմ, որ յուրաքանչյուր ոք հատի 90-ի շեմը և զգա այն, ինչ ես եմ զգում: Ես ցանկանում եմ, որ բոլորիդ «մնաք բարով» ասեմ 2024 թ. մայիսի 22-ին (Ազնավուրի 100 ամյակի օրը): Եթե դա տեղի ունենա, ես կլինեմ առաջին երգող 100-ամյա արտիստը»:

Այս տարի գարնանը Ազնավուրը պետք է ելույթ ունենար Ռուսաստանի մի քանի քաղաքներում, սակայն Պետերբուրգում նրա մոտ առողջական խնդիրներ են նկատվում և ելույթը տեղափոխում են: Ֆրանսիա վերադառնալուց հետո նա ընկնում է և վնասում է ուսը, սակայն շարունակում է հյուրախաղերը: Վերջին ելույթը Օսակայում էր՝ սեպտեմբերի 19-ին:

Հոկտեմբերի 20-ին շանսոնյեն պետք է ելույթ ունենար Կիևում, սակայն…

Ազնավուրի Ինստագրամի վերջին լուսանկարն ընկերոջ՝ սիրված դերասան Ժան Պոլ Բելմոնդոյի հետ է:

 

View this post on Instagram

 

A post shared by Charles Aznavour (@charlesaznavour_official) on Sep 29, 2018 at 12:07pm PDT

Ես իմ անասթեզիոլոգին միշտ ասել եմ. «Միշտ պետք է ժպտալ, և եթե չտա Աստված ես չարթնանամ, ես ձեր հախից գալու եմ»:
Ազնավուր

vnews.am