
«Հայտնի է դարձել, որ 20-րդ դարի մեծագույն շանսոնյե Շառլ Ազնավուրը կհուղարկավորվի Փարիզի մոտ գտնվող Մոնֆոր լ‘Ամորի համայնքի Սուրբ Պետրոս եկեղեցուն կից գերեզմանատանը: Այստեղ են թաղված Շառլ Ազնավուրի ծնողները, որդին, ինչպես նաև ֆրանսահայ կոմպոզիտոր Ժորժ Կառվարենցը, ով «Քեզ համար, Հայաստան» հանրահայտ երգի երաժշտության հեղինակն էր:
Լուսանկարում՝ Մոնֆոր լ‘Ամորիի Սուրբ Պետրոս եկեղեցին է, կառուցված 15-17-րդ դարերում»,- ֆեյսբուքյան էջում գրել է Ռուբեն Շուխյանը: