Լարված իրավիճակ խորհրդարանում և Դեմիրճյան-Բաղրամյան պողոտաներում (ուղիղ) (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Լարված իրավիճակ խորհրդարանում և Դեմիրճյան-Բաղրամյան պողոտաներում (ուղիղ)

Քիչ առաջ Ազգային ժողովի արտահերթ նիստ է հրավիրվել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում քաղաքացիներին կոչ է արել Դեմիրճյան և Բաղրամյան պողոտաների մոտ հավաքվել բողոքի ցույցի։ Իր խոսքում նա տեղեկացրել է, որ ՀՀԿ-ն ժամը 19:30-ին արտահերթ նիստ է հրավիրել:

Փաշինյանը պատգամավորներին կոչ է արել չգնալ ԱԺ և չքվեարել ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ առաջարկող նախագծի օգտին: Այս պահին խորհրդարանում լարված իրավիճակ է: Պատգամավորները շտապոււմ են խորհրդարան։ ՀՀԿ-ական պատգամավորները խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի սենյակում քննարկում են իրավիճակը: Ըստ մեր տեղեկությունների՝ շուտով հայտարարությամբ հանդես կգա «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։

Ուղիղ միացումներն՝ ըստ «Ազատություն» ռ/կ-ի, factor.am-ի և 1in.am-ի