
Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաստացի մենք կրկին կանգնեցինք քաղաքական ծայրաստիճան կրիզիսի շեմին։ Նիկոլ Փաշինյանն, առանց որևէ լուրջ փաստարկների, ուղղակի դրեց բոլորի առջև նախապայման` կամ դուք համաձայնվում եք, որ ընտրություններն անցկացվեն դեկտեմբերին, կամ հռչակվում եք հակահեղափոխական` բոլոր նեգատիվ հետևանքներով։
Հասկանալի է, թե ինչու է Փաշինյանը շտապում և բնավ պատճառը «մտահոգված ներդնողները» չեն, այլ իրականում Փաշինյանի մտավախութվունն է, որ ավելի ուշ նա ռեյտինգափաթ կլինի։
Սա դասական իրավիճակ է, երբ մի քաղաքաքան ուժն օգտագործելով իր համար բարենպաստ իրավիճակը փորձում է հաստատել իր բացարձակ իշխանությունը՝ փաստացի ոչնչացնելով քաղաքաքան դաշտը։ Մի խոսքով, լավ չի… հեչ լավ չի»։
https://www.facebook.com/arman.abovyan.397/posts/170574227184520