
Նիկոլ Փաշինյանը հանրահավաքի ընթացքում հայտարարեց առաջիկայում իր հրաժարականի մասին: Ըստ վարչապետի այս քայլով ինքը ուզում է ցույց տալ, որ չի կառչում պաշտոնից:
Երբ նախարարների աշխատանքից հեռացման որոշումը ուժի մեջ մտնի Նիկոլ Փաշինյանը կհայտարարի իր հրաժարականի մասին:
Եթե այդ ընթացքում Ազգային ժողովը նոր վարչապետ ընտրի՝ թող ընտրի: Իսկ եթե ոչ՝ տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ:
«Իսկ եթե պարզվի, որ ժողովուրդը արտահերթ ընտրությունների կողմնակից է, մենք թույլ չենք տա նոր վարչապետ ընտրել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: