«Այդ օրը Ծիծեռնակաբերդում նա միակն էր, որ մտքով անցավ գաղթի ամբողջ ճանապարհով…»
Advertisement 1000 x 90

«Այդ օրը Ծիծեռնակաբերդում նա միակն էր, որ մտքով անցավ գաղթի ամբողջ ճանապարհով…»

Գոհար Ղալաչյանի գրառումը.

«Ծիծեռնակաբերդում քամի էր ու ցուրտ: Բոլորս մրսել էինք ու սպասում էինք պաշտոնական արարողության մեկնարկին, երբ հանկարծ հետևից ինչ-որ մեկը ֆրանսերենով խնդրեց, որ իրեն թույլ տամ առաջ անցնի: Շրջվեցի… Կարճ, ակնոցներով՝ չնայած որ արև չկար, և տաք հագնած փոքրամարմին մարդ էր՝ Շարլ Ազավուրը:
Նրա՝ նույնիսկ հետնամուտքով մուտքը իրարանցում առաջացրեց: Նրա համար ինչ-որ տեղից գտան աթոռ և նա նստեց հեռու՝ հեռու բոլոր պաշտոնական հյուրերից, քաղաքական գործիչներից: Նա միակն էր հրավիրված հյուրերից կամ գուցե եզակիներից, ով եկել էր Ծիծեռնակաբերդ ոչ թե որովհետև հրավիրվել էր, այլ որովհետև սրտում կուտակված ցավ կար:
Ցրտից փոքրամարմին մարդը սկսեց մրսել. նրան ծածկոց տվեցին, որով փաթաթվելով ավելի փոքրացավ:
Այդ օրը Ծիծեռնակաբերդում նա միակն էր, որ մտքով անցավ գաղթի ամբողջ ճանապարհով, սգաց հարյուր տարի առաջ կորցրածի համար և այդ ամեն ինչը արեն միայնակ՝ բոլորից հեռու նստած: Մի ամբողջ ժողովրդի ցավ այդ օրը դաճված էր նրա դեմին: Այդ օրվանից նա էր ինձ համար Ցեղասպանության 100-ամյակի խորհրդանիշը:

Հ.Գ. Այդ օրը ես չգիտեի, որ նա կարող է մի օր մահանալ. ինձ համար նա անմահ էր: Այսօր առավել քան վստահ եմ…»

Ապրիլի 24, 2015թ.



Նման նյութեր