Դենիել Ռեդքլիֆը ներողություն է խնդրել
Advertisement 1000 x 90

Դենիել Ռեդքլիֆը ներողություն է խնդրել

Բրիտանացի դերասան Դենիել Ռեդքլիֆը ներողություն է խնդրել իր գործընկերներից ռասիստական վիրավորանքների համար, ինչը նրան հարկ է եղել արտասանել հերոսի՝ սքինհեդի անունից:

«Այն բանից հետո, երբ ստիպված էի ասել այդպիսի արտահայտություններ, մոտեցա դերասաններին և ներողություն խնդրեցի. «Ես գիտեմ, որ դուք գիտեք, որ այդ ամենը իրական չէ, սակայն միևնույն է, ես զգում եմ, որ պետք է ներողություն խնդրեմ»,- ասել է Ռեդքլիֆը:

«Բացարձակ իշխանություն» ֆիլմում, դերասանը խաղացել է հատուկ ծառայությունների գործակալի դեր, ով թափանցել է նեոնացիստական խմբավորման մեջ: Ռեդքլիֆը այդ դերի մասին արտահայտվել է որպես ծանր փորձության, հայտնում է Telegraph-ը:

jj