Այս վիտամինն անհրաժեշտ է բոլոր կանանց
Advertisement 1000 x 90

Այս վիտամինն անհրաժեշտ է բոլոր կանանց

Ցանկանո՞ւմ եք ունենալ առողջ ատամներ և ավելի քիչ կնճիռներ.  ձեզ անհրաժեշտ է վիտամին K2: Սա այն վիտամինն է, որն անհրաժեշտ է բոլոր կանանց:

Ինչո՞ւ է ադքան կարևոր այս վիտամինը

Ըստ goodmorningcenter.com-ի՝ վիտամին K2-ը կանխարգելում է տարբեր հիվանդությունների առաջացումը՝  կնճիռների առաջին նշաններից՝ մինչև քաղցկեղ: Որոշ կանայք հավելյալ կալցիումի կարիք չունեն, բայց վիտամին K2-ը պահպանում է կալցիումի մակարդակը նորմայի մեջ:  Վիտամին D-ի մասին շատերը գիտեն, սակայն առանց վիտամին K2-ի՝ վիտամին D-ն անիմաստ է դառնում: Ինչո՞ւ է կարևոր վիտամին K2-ի կանոնավոր օգտագործումը

Ոսկորների առողջություն

Կալցիումը կարևոր դեր է կատարում ոսկորների, հատկապես՝ դրանց խտության պահպանման գործում:

Ատամների առողջություն

Կարիեսի, ատամների զգայունության և բերանի խոռոչի այլ խնդիրները կարող եք նվազեցնել վիտամին K2-ի կանոնավոր օգտագործման դեպքում:

Սրտանոթային համակարգ

Արյան գնդիկների առաջացումն անմիջականորեն կապված է  այս վիտամինի պակասի հետ: Կալցիումի մնացորդներն առաջացնում են արյան գնդիկներ, այդ պատճառով շատ կարևոր է ընդունել վիտամին K2-ը, որպեսզի կալցիումը հանգիստ տեղափոխվի  երակներով և զարկերակներով:

Կնճիռներ

Երբ հրաշալի մաշկով մեծահասակ կին եք տեսնում, համոզված եղեք, որ նա այս վիտամինի պակասը չունի:

Ո՞ր մթերքների մեջ կարելի է գտնել վիտամին K2

Դժբախտաբար, այս վիտամինով հարուստ մթերքները  հաճախ չէ, որ մեր սննդակարգի անբաժան մասն են կազմում: Այդ իսկ պատճառով փորձեք որքան հնարավոր է՝ շատ օգտագործել դրանք:

Սագի լյարդ

Կաթնամթերքներ՝ ստացված այն կենդանիներից, ովքեր սնվել են միայն արոտավայրերում

Պանիր, հակապես՝ գաուդա և բրի:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

goodmorningcenter.com