
Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իշխանությունում հարբած են ժողովրդով: Որքան շատ են սատարում տեսնում` այնքան շատ են ամբողջ հույսը դնում ժողովրդի վրա:
Վարչապետի հրաժարականը ժողովրդի վրա ողջ պատասխանատվությունն ու հույսը դնելու արդյունք է, որ Հայաստանին ներկա և ապագա է արժենալու:
Վարչապետին չենք ընտրել, որ երբ ուզենա` հրաժարական տա և դրա արդյունքում հեղափոխությունը կործանվի: Սևերի ճամբարում հրաշալի հաշվարկել են ժողովրդի գործոնը և դրա դեմ հակաթույն ու լավ մշակված պլան ունեն: Ոչ լեգիտիմ սահմանադրության պաշտամունքը այս իշխանությանը գիլյոտինի կհասցնի:
Բայց իշխանության հետ և նրա պատճառով էշաֆոտ կբարձրանա և ժողովուրդը: Որովհետև իշխանությունն արբած է ժողովրդով, իսկ ժողովուրդը` սեփական իշխանությամբ: Արդյունքում իրականությունը` զինված կացինով` երկուսին էլ գլխատելու է:
Վարչապետի հրաժարականը, ամենայն հավանականությամբ, հանգեցնելու է հեղափոխության տապալմանը:
Անհրաժեշտ է փողոց դուրս գալ` վարչապետից պահանջելով չանել այդ անչափ վտանգավոր և ինքնակործան քայլը»:
https://www.facebook.com/hayk.a.martirosyan/posts/10215275825542204