«Վճիռները բոլորովին այլ կենտրոնում են կայացվում»
Advertisement 1000 x 90

«Վճիռները բոլորովին այլ կենտրոնում են կայացվում»

Վարդան Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մտածել, թե նախորդ իշխանությունները կընդունեն իրենց մայիսյան պարտությունը եւ հանգիստ տուն կգնան՝ արդարացված չէ։ Նրանք պայքարելու են մինչեւ վերջ եւ դեռ շատ արյուն են պղտորելու։ Որ, վերջին հաշվով, ջախջախված հեռանալու են, կասկած չկա, բայց մինչ այդ դեռ կռիվ են տալու։ Խնդիրն այս 67 պատգամավորները չեն։ Նրանք վճիռներ չեն կայացնում։ Նրանք չեն որոշելու՝ ստորագրե՞լ, թե՞ չստորագրել այս կամ այն համաձայնագիրը, անե՞լ կամ չանել այս կամ այն քայլը։ Նրանց հետ խոսել, իհարկե, պետք էր եւ է, բայց նրանցից վերջնական պատասխան սպասելը միամտություն է։

Վճիռները բոլորովին այլ կենտրոնում են կայացվում։ Իսկ այդ կենտրոնում հրամանատար է փոխվել։ Ռոբերտ Քոչարյանն է արդեն այնտեղ՝ բոլորիս հայտնի իր կոշտ, խաղի կանոններ չճանաչող եւ ամենածայրահեղ քայլերի գնալու իր պատրաստակամությամբ։ Նրա փոքրաթիվ, մի երկու տասնյակը չգերազանցող «բանակի», բայց հսկայական ռեսուրսների դեմ պայքարելու համար անհրաժեշտ է լինել վճռական ու կազմակերպված։ Վերջին զարգացումները ցույց տվեցին, որ մեր քաղաքացին այս հարցում շատ ավելի հեռուն է տեսնում, շատ ավելի վճռական ու կազմակերպված է, քան այն պաշտոնյաները որոնց ուսերին այս քանի ամիսը դրված է եղել հակահեղափոխության ոտքերի տակից հողը հանելու գործը։

Խոսքս առաջին հերթին ՀՔԾ-ին, ԱԱԾ-ին եւ Ոստիկանությանն է վերաբերվում։ Հապաղելու, կինոաստղի կեցվածք ընդունելու փոխարեն պետք է հասկանալ, որ պայքարը ճակատագրական է եւ սխալվելու ռեսուրս այլեւս չկա։ Դատախազությունը եւ դատարաններն էլ, որքան կարելի է հասկանալ, թշնամի ճամբարում են կամ՝ այդ ճամբարի դաշնակից։
Հաղթանակն, անկասկած, լինելու է, բայց այսօր կամ երեկ այն տոնելը վաղ է ու սխալ»։

Մտածել, թե նախորդ իշխանությունները կընդունեն իրենց մայիսյան պարտությունը եւ հանգիստ տուն կգնան՝ արդարացված չէ։ Նրանք…

Gepostet von Vardan Harutyunyan am Dienstag, 2. Oktober 2018



Նման նյութեր