«Ապագա ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի որդու «տաղանդը» հեղափոխությունից հետո նույնպես փայլատակում է»
Advertisement 1000 x 90

«Ապագա ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի որդու «տաղանդը» հեղափոխությունից հետո նույնպես փայլատակում է»

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՆՈՐ-ՀԻՆ ՀԱՅԱՍՏԱ՞Ն

Նախորդ տարիներին հետաքրքիր երևույթ կար․ Հայաստանում պետական վերնախավում բարձր դիրք ունեցող անձանց որդիները կազմակերպչական, կառավարման ոլորտի բարձրակարգ մասնագետներ էին։ Այսպես վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որդին՝ Տարոն Մարգարյանը սկզբից «ընտրվեց» Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավար և քանի որ իրեն «փայլուն» դրսևորեց, հետագայում «ընտրվեց» նաև Երևանի քաղաքապետ։ Մեկ այլ վարչապետ, Հովիկ Աբրահամյանի, նույնպես «տաղանդավոր» որդին ՝ Արգամ Աբրահամյանն «ընտրվեց» Արտաշատի քաղաքապետ։ ԵԿՄ նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի «տաղանդավոր» որդին՝ Կարեն Գրիգորյանը «ընտրվեց» Էջմիածնի քաղաքապետ( էլ չեմ խոսում պաշտոնյաների սիրասուն, միևնույն ժամանակ «տաղանդավոր» զավակների բազմաթիվ նախարարներ, տեղակալներ, դեսպաններ նշանակման մասին ):

ԵՎ ահա պարզվում է , որ Նոր Հայաստանի նոր վերնախավի, ՔՊ անդամ, պատգամավոր, ապագա ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի որդու «տաղանդը» հեղափոխությունից հետո նույնպես փայլատակում է և շուտով նա «կընտրվի» Հրազդանի քաղաքապետ։ Սակայն ի տարբերություն ՀՀԿ-ի, որը բացահայտ պաշտպանում էր հարազատ կուսակցության ազգականների թեկնածությունները, ՔՊ-ն «դիվանագիտորեն» չի պաշտպանում Հրազդանի ՔՊ գրասենյակի ղեկավար Սևակ Միքայելյանի թեկնածությունը, ինչպես նաև այլ թեկնածու չի առաջադրում։․․․ Ընդամենը․․․

Հ․Գ․ 1990թ․ ասյպիսի պատմություն էր պտտվում․ ՀՀ Գերագույն Խորհրդում հանդիպում են Վլադիմիր Մովսիսյանն և արդեն շքեղ կոստյումով Խաչիկ Ստամբոլցյանը։ Մովսիսյանը հարցնում է․
-Խաչի՞կ, էս կոստյումը որտեղի՞ց․․
Խաչիկ Ստամբոլցյան․
-Նվիրել են,
Վլադիմիր Մովսիսյան․
-Բա մեզ ինչի՞ էիր հայհոյում, չէ՞ որ մեզ էլ էին նվիրում․․․»:

ՆՈՐ—ՀԻՆ ՀԱՅԱՍՏԱ՞ՆՆախորդ տարիներին հետաքրքիր երևույթ կար․ Հայաստանում պետական վերնախավում բարձր դիրք ունեցող անձանց…

Gepostet von Avetik Ishkhanyan am Dienstag, 2. Oktober 2018



Նման նյութեր