
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վարչապետն ամեն հարցում հարցնում էր ժողովրդի կարծիքը, մանդատ խնդրում ամեն անգամ երբ այդ մանդատն ուներ:
Հիմա ի՞նչ մանդատով է անտեսում ժողովրդի պահանջը` հրաժարական չտալ: Ինչո՞ւ է լռեցնում ժողովրդին: Ու՞ր է այդ մանդատը: Եվ եթե այն չի ստանում` ի՞նչ իրավունքով է իրեն ընտրած ժողովրդի քվեն ռիսկի տակ դնում:
Ինչո՞ւ հանկարծ դադարեց խորհրդակցելուց և ժողովրդի կամքին դեմ է գնում:
Ժողովուրդը դեմ է այդ հրաժարականին: Դա հայոց պատմության ամենաճակատագրական սխալը կարող է լինել, որովհետև մեզ հայրենիք, իսկ իրեն` կյանք կարող է արժենալ»:
https://www.facebook.com/hayk.a.martirosyan/posts/10215275860143069