
Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այս պահին հիմնական տարակարծությունը, մտավախությունը կապված են վարչապետի հրաժարականի հետ: Բնական է, որ մարդիկ վախենում են, որ ԱԺն կարող է ընտրել ուրիշ վարչապետ: Այդ վախը խոսում է այն բանի մասին, որ 1)հհկ֊բհկ֊հյդ եռյակը վստահություն չի ներշնչում, 2) բոլորը չէ, որ գիտակցել են ժողովրդի՝ ամենահզոր գործոն լինելը:
Հանրաքվեի մասին
֊ Վարչապետը արդեն իսկ դրել էր հանրաքվեի անցկացման հարցը հանրաքվեի՝ Երևանի ընտրությունների ժամանակ: Այո, Երևանը դեռ ամբողջ Հայաստանը չէ, բայց և ստացած տոկոսն էլ ապացույց է, որ ընդհանուր պատկերը քիչ կտարբերվի:
֊ Հանրաքվեի համար էլի պիտի մնանք ԱԺ֊ի հույսին:
Հրաժարականի մասին
Եթե նույնիսկ գտնվի մի մատաղացու գառ, որը համաձայն կլինի առաջադրվել, ապա նույնիսկ ընտրվելու դեպքում նա չի կարողանա կառավարել փակ փողոցների ու համաժողովրդական գործադուլի պայմաններում:
Եվս մի կարևոր գործոն, որը պետք չէ անտեսել: Միջազգային հանրությունն ընդունել է, որ մեր ժողովուրդը հեղափոխություն է արել և ընտրել Փաշինյանին: Մեր հեղափոխությունը, որպես փայլուն օրինակ, վկայակոչում են միջազգային բարձրաստիճան պաշտոնյաներ: Ուստի, ժողովրդի կամքը շրջանցելով, ցանկացած մեկը իզգոյ կլինի ոչ միայն երկրի ներսում, այլ նաև՝ դրսում:
Վատագույն սցենարի դեպքում մենք կվերադառնանք հեղափոխությունը կրկնելուն: Բայց որքան էլ անպարկեշտ են երեկվա օրինագծից կառչածները, նրանք էլ են գիտակցում, որ պետությունը չի կարելի կրկին ենթարկել ցնցումների ու կաթվածահար անել:
Դուխով, խելքով, միասին ենք թելադրելու մեր կամքը»:
https://www.facebook.com/izabelle.abgaryan/posts/10214061000253468