Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իրականում Նիկոլ Փաշինյանն ու ժողովուրդը երկիրը ԱԺ արտահերթ ընտրությունների տանելու երեք ուղի ունեն /եթե սահմանադրագետները այլ տարբերակներ չավելացնեն/
1. ԱԺ քաղաքական ուժերի համաձայնությամբ ԱԺ արձակում, որը տեսանք, որ չի ստացվում,
2. Ժողովրդի ստորագրահավաքով անցկացվող սահմանադրական փոփոխությունների, հանրաքվեի ճանապարհը (որը տեխնիկապես ժամանակատար է, ֆինանսատար ու ընտրությունները վստահաբար դեկտեմբեր չեն ընկնում, այլ լավագույն դպքում հաջորդ տարվա գարնանը),
3. Վարչապետի ու կառավարության հրաժարականով ուղին, որի դեպքում ընտրությունները դեկտեմբերին հնարավոր են:
Ահա, թե ինչու է Փաշինյանը ընտրել 3-րդ ճանապարհը՝ դեկտեմբերին ընտրությունները հաջողացնելու համար»:
Իրականում Նիկոլ Փաշինյանն ու ժողովուրդը երկիրը ԱԺ արտահերթ ընտրությունների տանելու երեք ուղի ունեն /եթե…
Gepostet von Styopa Safaryan am Mittwoch, 3. Oktober 2018