Ելենա Բորիսենկո. «Աշխատում եմ աչքերս փակել, քանի որ ինձ դուր է գալիս իմ վարչապետը». «Ժողովուրդ»
Advertisement 1000 x 90

Ելենա Բորիսենկո. «Աշխատում եմ աչքերս փակել, քանի որ ինձ դուր է գալիս իմ վարչապետը». «Ժողովուրդ»

«Ներկայիս իշխանության քայլերի, մոտեցումների մեջ ինձ շատ բան դուր չի գալիս, սրտովս չէ, բայց աշխատում եմ աչքերս փակել, քանի որ ինձ դուր է գալիս իմ վարչապետը, առաջին անգամ ես ունեմ վարչապետ, ում ուզում եմ ունենալ, ում ես եմ ընտրել»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց դերասանուհի Ելենա Բորիսենկոն, որը թավշյա հեղափոխության օրերին մշտապես աջակցել է Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին։ Նա նշեց, որ ուզում է հավատալ վարչապետին, իսկ եթե վերջինս նույնիսկ սխալվի, ապա կուղղի իր սխալները, դեռ ժամանակ ունի. «Եթե այդ ամենից հետո ոչինչ չշտկվի, մենք կսկսենք համապատասխան վերաբերմունք ցույց տալ, մեր դժգոհությունն արտահայտել։ Պարզապես չեմ ուզում շատերի պես միայն սխալներ, թերացումներ մատնացույց անել։ Թեպետ ասեմ, որ ես կտրուկ քայլերի կողմնակից եմ, եւ կնախընտրեի, որ վարչապետն էլ առավել կտրուկ գործեր։ Ամեն դեպքում, ակնհայտ է, որ նա ունի իր տեսլականը, սպասենք, տեսնենք, թե ինչպես   կզարգանան   իրադարձությունները»,- մեկնաբանեց դերասանուհին:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում