Ադրբեջանական մամուլի և ադրբեջանցիների անդրադարձը Հայաստանում կատարված դեպքերին
Advertisement 1000 x 90

Ադրբեջանական մամուլի և ադրբեջանցիների անդրադարձը Հայաստանում կատարված դեպքերին

Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանական մամուլի և ադրբեջանցիների անդրադարձը Հայաստանում կատարված դեպքերին․

Հայաստանում կատարվող ցանկացած շարժ մանրադիտակով ուսումնասիրում են հատկապես մեր թշնամի հարևանները, որպեսզի այդ ամենից հետևություններ կատարեն։ Այդ ամենը նաև ներկայացվում է ադրբեջանցի ժողովրդին, ովքեր տարբեր ժամանակահատվածում տարբեր կերպ են արձագանքում իրավիճակին։

Կոնկրետ վերջին դեպքերը ադրբեջանական մամուլը շատ մանրամասն ներկայացնում է։ Իրար հերթ չտալով լուսաբանվում էր Հայաստանում երեկ երեկոյան տեղի ունեցած դեպքերը։ Այդ ամենին զուգահեռ ադրբեջանցիները նախանձով հետևում էին մեզ։

Մեկնաբանությունների մեծ մասը դրական էր, որ ժողովուրդը կարողանում է դուրս գալ փողոց, որ ժողովուրդը ունի սիրված ղեկավար, որ իրենց երկրում նման բան հնարավոր չէ, գրվում և տարածվում էին նաև լուսանկարներ՝ Ալիև բռնապետ, գրություններով։

Ադրբեջանը լինելով փակ և երկու ընտանիքների՝ Ալիևներ և Փաշաևներ, պատկանող երկիր իր ժողովրդին պահում է խիստ ռեժիմով, ովքեր նույնիսկ ամենահասրակ ցույց անելու հնարավորություն չունեն, եթե այն չեն համաձայնեցնում ՊԱԾ-ի կամ ոստիկանության հետ։ Չհամաձայնեցված ցույցերից վերջինը Գյանջայի դեպքերն էր, երբ բոլոր ակտիվ ցուցարարները վերացվեցին հատուկ նշանակության զորքերի օգնությամբ»։

Ադրբեջանական մամուլի և ադրբեջանցիների անդրադարձը Հայաստանում կատարված դեպքերին․Հայաստանում կատարվող ցանկացած շարժ…

Gepostet von Ashot Asatryan am Mittwoch, 3. Oktober 2018



Նման նյութեր