Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 3-ի ցերեկը հյուսիսային շրջաններում, 5-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 6-ին՝ Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև: Հոկտեմբերի 4-ին, 7-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 5-10 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 5-6-ը կնվազի 6-8, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 10-12 աստիճանով:

Երևան քաղաքում` հոկտեմբերի 3-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: