
Պեկինի փողոցներն արդեն պարեկում է արտասովոր ռոբոտ ոստիկանը: Մասնագետները նրան հանդերձել են սքանավորման համակարգով: Տեսանյութում երևում է՝ ինչ տեսք ունի և ինչպես է գործում ռոբոտը:
Չինական «Ռոբոկոպը» կարող է ճանաչել բազմությունը և մարդկանց կուտակումը, ինչպես նաև ազդանշաններ և ծանուցումներ ուղարկել արձագանքման կենտրոնին: Սարքը մշակվել է ՉԺՀ-ի հասարակական անվտանգության առաջին ինստիտուտի կողմից: Արտաքուստ ռոբոտը հիշեցնում է «Աստղային պատերազմներից» R2-D2 աստղամեխանիկական դրոիդին: