
Նարեկ Սարգսյանի հրապարակումը.
«Սա է մեր երկիրը: Հանուն սրա ենք պայքարում: Այս հողի ամեն մետրը սուրբ է: Ուզում ենք, որ այս երկիրը, որ ժառանգել ենք մեր պապերից, արժանապատվորեն փոխանցենք մեր սերունդներին: Ուրիշ ոչինչ մեզ պետք չէ:
Տասնյակ հազարավոր մարդկանցով մենք զինվորագրված ենք այս պայքարին, որովհետև մենք նույն բանն ենք զգում, մեզ բոլորիս միավորում է սերը առ Հայաստանի Հանրապետություն»: