Հրանտ Տեր-Աբրահամեանի հրապարակումը.
«Ինչո՞ւ եմ կասկածում, որ «դավադրության» ավելի լայն ծրագիր կա, քան այն ինչ երեկ տեսանք:
1. Ես չեմ հավատում, որ երեկ հայտնի օրենքի կողմ քվերակած կուսակցություններից որևէ մեկն ինքնուրույն, այն էլ վճռականորեն գործելու ունակություն, կամք և ցանկություն ունի այսօրվա իրավիճակում: Առավել ևս չեմ հավատում, որ նրանք կարող են նման կամք դրսևորել միասնաբար: Ես չեմ հաշվում այդ ուժերին որպես քաղաքական լիարժեք և ինքնիշխան սուբյեկտներ:
Նրանց վճռականության, ինչպես և միասնության թիկունքում պետք է լինի նրանիցից ավելի ուժեղ, և նրանց միավորած Չորրորդը, որը նաև պետք է ներկայացրած լիներ գործողության արդյունավետության ինչ որ երաշխիքներ, և քայլ քայլ առ քայլ ծրագիր:
Ինքն իրենով առանձին վերցված երեկվա քվեարկությունը ո՛չ իր բովանդակությամբ, ո՛չ իր ձևով անհասյանալի է:
2. Դժվար է պատկերացնել, որ գնալով այդ քայլին, նախապես հաշվարկած չլինեին Նիկոլի հակազդեցությունն ու ժողովորդի արձագանքը: Քաղաքական իրավիճակներում գործող անձանց ու խմբերին դմբոների տեղ դնելը լավ մեթոդ չի: Ավելի հավանական է ենթադրել, որ իրավիճակի զարգացումը նախապես հաշվարկած էր: Ուրեմն, կամ ըստ պլանի դա իրենց չի մտահոգում, կամ հենց դա էլ ուզում են:
3. Այս ենթադրությունը կարող է անուղղակիորեն հաստատվել նրանով, որ երեկվա բանակցությունները փաստացի ոչնչով չավարտվեցին: Նիկլոը հերթական անգամ ցույց տվեց իր մոբիլիզացիոն հնարավորությունները: Բայց մյուս կողմից դուրս եկավ ԱԺ-ից անորոշ արդյունքներով: Իսկ դա նշանակում է, որ ուժի ցուցադրությունը մեծ տպավորություն չի գործել «հարգելի սեղանակիցների» վրա: Դա էլ կարող է լինել միայն մեկ դեպքում, եթե իրենց կարծիքով, թեկուզ սխալ ու պատրանքային իրենց թիկունքում կա մի ավելի հզոր հակակշիռ ուժ: Իսկ դա չեն կարող լինել հենց իրենք՝ նույնիսկ միավորված, ոչ էլ իրենց պատգամավորի կարգավիճակը:
4. Օրենքը, որն երեկ ընդունեցին նույնպես ոչ այնքան հասնակալի է, եթե ենթադրենք, որ դա ինքնանպատակ էր: Բավականին մանկամիտ է նման «գաղտնագողի» ձևերով մի օրենք ընդունել, որը գուցե միայն իմ սիրողական դատաղությամբ այդքան հակասում է Սահամանդորւթյան պահանջին, ոգուն և էությանը և հույս ունենալ, որ այդ մանկական հնարքը պետք է արդյունքի բերի ու վախեցնի դիմացինին: Կարելի է ենթադրել, ուրեմն, որ օրենքն ինքնանպատակ չէր, այլ շղթայի մի օղակ, որն ունի բացի բառացիից նաև այլ նպատակներ:
5. Միգուցե նույնիսկ ենթադրեմ, որ ըստ «խիտրի պլանի» խնդիր է դրված սադրել Նիկոլին արագ գործողությունների: Քանի որ դրանք կանխատեսելի են՝ հրաժարական, ժողովորդական ճնշմամբ կամ «ջեմթլմենանական պայմանավորվածությամբ» արտահերթ ընտրությունների անցկացում, ապա գուցե այդ կանխատեսելիության վրա էլ կառուցված է պլանը, և դրա տակ կան ինչ որ երաշխիքներ:
Հ.Գ. Սրանք ընդամենը ենթադրություններ են, բարձրաձայն մտքեր են: Կարող եք անխնա քննադատել: Շնորհակալ կլինեմ, եթե օգնեք՝ թույլ կետեր գտնելով: Բայց առանց հասկանալու փորձի էս «մազալու» բաները չարժի թողնել»: