Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, թե հետհեղափոխական էյֆորիան Հայաստանում կարող է 15 տարի չանցնել.
«Նրանք, ովքեր շարժվում են այն տրամաբանությամբ, որ այս քաղաքական ճգնաժամը պետք է շարունակվի մինչև մայիս, և այդ ժամանակ ընտրություններ տեղի ունենան, նրանք իրենց նեղ խմբային շահերն ավելի բարձր են դասում պետական շահերից»։
Նրա կարծիքով՝ երբ ինքը հրաժարական ներկայացնի, երկրում անկառավարելի վիճակ չի ստեղծվի։ Լինելու դեպքում էլ վարչապետը չբացառեց շուրջօրյա հանրահավաքների իրականացումը։