Ալեքսանյանին ասել են, թե ինչքան պետք է վճարի. hayeli.am
Advertisement 1000 x 90

Ալեքսանյանին ասել են, թե ինչքան պետք է վճարի. hayeli.am

Hayeli.am-ի տեղեկություններով՝  նոր կառավարությունը բյուջեն լցնելու առումով կոնկրետ պայմանավորվածություն է ձեռք բերել պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ: Տևական ժամանակ Ալեքսանյանի հարկային մուծումները ամսական կազմել են 120-125 մլն դրամ: ՊԵԿ նախագահի պաշտոնում Հովհաննես Հովսեփյանի նշանակումից հետո Ալեքսանյանի մուծումների նշաձողը բարձրացվել է մինչև 200-250 մլն դրամ:

Մեր տեղեկություններով՝ ՊԵԿ նոր նախագահ Վարդան Հարությունյանը, ով ինչպես հայտնի է վարչապետ Կարեն Կարապետյանի թիմի անմիջական անդամ է, Սամվել Ալեքսանյանից ամսական մինչև 450 մլն դրամ հարկ է պահանջել: Տևական բանակցությունների արդյունքում պատգամավորին հաջողվել է համաձայնության գալ 320-350 մլն դրամի շուրջ՝ պայմանով, որ մյուս խոշոր գործարարները նույնպես սկսելու են շատ վճարել: Ալեքսանյանին տրվել է խոստում, որ բոլորն էլ շատ են վճարելու և խստացումները միայն իր վրա չեն տարածվում:

Ի դեպ, Սամվել Ալեքսանյանը վերջին շրջանում բավական հաճախ է այցելում կառավարություն:



Նման նյութեր