Վահան Իշխանյանի գրառումը.
«Սփյուռքի նախարարը հայտարարել է թե սփյուռքահայերը տներ չեն գնի Հայաստանում, մինչև արտահերթ ընտրություն չլինի։
Սպասենք մյուս նախարարների սպառնալիքին՝
կրթության նախարարը՝ երեխաները դպրոց չեն գնա, մինչև արտահերթ ընտրություն չլինի։
Առողջապահության նախարարը՝ մարդիկ չեն բուժվի մինչև արտահերթ ընտրություն չլինի։
Սոցիալական ապահովության նախարարը՝ երեխաներ չեն ծնվի, մինչև արտահերթ ընտրություն չլինի։
Ոստիկանապետ՝ գողերը տները կթալանեն մինչև արտահերթ ընտրություն չլինի։
ցանկացողները կարող են շարունակել…»