Նիկոլ Փաշինյանն Աշոտյանին առաջարկում է հրապարակել հոկտեմբերի 2-ի հանրահավաքի ընթացքում միջադեպերի մասին տեղեկությունները
Advertisement 1000 x 90

Նիկոլ Փաշինյանն Աշոտյանին առաջարկում է հրապարակել հոկտեմբերի 2-ի հանրահավաքի ընթացքում միջադեպերի մասին տեղեկությունները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձել է խորհրդարանում Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանի հրապարակած տեղեկություններին, թե հոկտեմբերի 2-ի երեկոյան հանրահավաքի ընթացքում ավտոմեքենաներ են վնասվել, ապակիներ են ջարդվել, եղել են միջադեպեր: ՀՀ վարչապետը «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարել է հետևյալ գրառումը.

«Երեկ ԱԺ-ում Արմեն Աշոտյանի հրապարակած տեղեկությունները, թե հոկտեմբերի 2-ի երեկոյան հանրահավաքի ընթացքում ապակիներ են ջարդվել, մեքենաներ են վնասվել, միջադեպեր են եղել, չեն հաստատվում:

Առաջարկում եմ, որ պարոն Աշոտյանը հատ-հատ հրապարակի դեպքերը, որպեսզի ոստիկանությունը դրանք հետաքննելու հնարավորություն ունենա»:

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը ՀՀ վարչապետին իր հարցն ուղղելուց առաջ խնդրեց ուսումնասիրել Ազգային ժողովի տարածքում կայացած հանրահավաքի ընթացքում ավտոմեքենաների վնասվելու, ապակիներ կոտրելու, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Առաքելյանի վրա հարձակվելու միջադեպերը:



Նման նյութեր